slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Մասնակցություն Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 21-րդ ամենամյա համաժողովին

2015 թվականի մայիսի 5-ից 8-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկ Կասպարյանը մասնակցել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI)  «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 21-րդ ամենամյա համաժողովին (ENFSI Drugs Working Group 21th Annual Meeting):

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Իռլանդիայի Առողջապահության նախարար Լեո Վարադկարը: Համաժողովի բացման ընթացքում ելույթ ունեցան նաև  «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի փոխնախագահ, դոկտոր Իռեն Բրեում Մյուլերը, Իռլանդիայի դատափորձագիտական լաբորատորիայի տնօրեն Շեիլիա Վիլսը և նույն լաբորատորիայի փորձագետ, համաժողովի կազմակերպչական ենթահանձնաժողովի նախագահ Ջոն Փաուերը:

Բացման ընթացքում ներկայացվեց նաև 2014թ. Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի «Լավագույն աշխատանքային խումբ» մրցանակը՝ փոխանցիկ գավաթի տեսքով:

Նույն օրը քննարկվեցին Իռլանդիայում թմրամիջոցների իրավական կարգավորման փորձը,  Շվեդիայում նոր հոգեներգործուն նյութերի հետ կապված միջլաբորատոր համագործակցությունը, բացի այդ՝ ներկայացվեցին աշխատանքային խմբի որակի կառավարման և վերահսկման, մասնագիտական հմտության թեստերի, պրոֆիլային, քանակական հաշվարկի, կրթական և վերապատրաստման, հաղորդակցության և հիպերերկրաչափական նմուշառման ենթահանձնաժողովների հաշվետվությունները: Միաժամակ ներկայացվեց նոր՝ քեմոմետրիկ ենթահանձնաժողով ստեղծելու հեռանկարը:

Համաժողովի երկրորդ օրը անցկացվեցին գործնական դասընթացներ՝ «Թմրամիջոցների վերաբերյալ մայր օրենքի փորձը», «Թմրամիջոցների փորձաքննությունների ժամանակ արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կարիք կա», «Արդյո՞ք հավատարմագրումը սահմանափակում է անալիտիկ ռազմավարությունը» թեմաներով քննարկումներ: Մի շարք ուշագրավ զեկույցների հետ մեկտեղ Հ.Կասպարյանը նույնպես հանդես եկավ բանավոր զեկույցով՝ «2012-2014թթ. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերման վիճակագրությունը» թեմայով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների մոտ, եղան հարցեր, քննարկումներ՝ նաև զեկույցից հետո:

Համաժողովի երրորդ օրը տեղի ունեցավ «Թմրամիջոցների քանակական հաշվարկի ժամանակ կիրառվող նմուշառումը» թեմայով քննարկում և գործնական դասընթաց, ինչպես նաև ներկայացվեց նույն թեմայով տպագրված մեթոդական ձեռնարկը:

Համաժողովի վերջում «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի փոխնախագահ, դոկտոր Իռեն Բրեում Մյուլերի կողմից Հ.Կասպարյանը ստացավ 21-րդ ամենամյա համաժողովին մասնակցության հավաստագիր, նա նաև ակնկալեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի ակտիվ մասնակցությունը հաջորդ տարվա մայիսին Սլովենիայի Բլեդ քաղաքում կայանալիք  «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 22-րդ ամենամյա համաժողովին:

Միաժամանակ Հ.Կասպարյանը ամրապնդեց անցած՝ 20-րդ համաժողովում ձեռք բերված կապերը, այս անգամ ևս ձեռք բերվեցին նոր կապեր՝ այդ թվում համագործակցության պայմանավորվածություններ եվրոպական առաջավոր դատափորձագիտական ինստիտուտների ղեկավարների, փորձագետների և գիտական աշխատակիցների հետ:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow